Կենտրոնացել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վրա․ Գրանադայում հանդիպել են Փաշինյանն ու Զելենսկին
17:17 - 05 հոկտեմբերի, 2023

Կենտրոնացել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վրա․ Գրանադայում հանդիպել են Փաշինյանն ու Զելենսկին

Իսպանիայի Գրանադա քաղաքում ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում կարճատև հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ 

Վլադիմիր Զելենսկին՝ X-Ի իր միկրոբլոգում անդրադարձել է հանդիպմանը․ 

«Մեր առաջին հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կենտրոնացել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վրա։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և ազգերի հետ իր բարեկամական հարաբերություններով։ Քննարկեցինք նաև մեր երկկողմ համագործակցությունը և միջտարածաշրջանային տնտեսական նախագծերը»,- գրել է Զելենսկին։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել