Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան
 |tert.am|
23:08 - 04 հոկտեմբերի, 2023

Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան |tert.am|

tert.am: Լիտվան 350 հազար եվրոյի մարդասիրական օգնություն է ուղարկում Հայաստան՝ օգնելու լուծել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների կենսական կարիքները:

Այս մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Լիտվայի արտաքին գործերին նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը:

«Մենք աջակցում ենք Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և հայ ժողովրդի ընտրած ժողովրդավարության ուղին»,-գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել