Ունենք ԼՂ-ից 6104 երեխա, որոնք գրանցված են մեր կրթական հաստատություններում. Ժաննա Անդրեասյան |1lurer.am|
20:38 - 04 հոկտեմբերի, 2023

Ունենք ԼՂ-ից 6104 երեխա, որոնք գրանցված են մեր կրթական հաստատություններում. Ժաննա Անդրեասյան |1lurer.am|

1lurer.am: Մենք արդեն ունենք 6104 երեխաներ, որոնք օրվա ավարտի դրությամբ արդեն գրանցած են մեր կրթական հաստատություններում, և ասեմ, որ ինչպես տեսնում եք, այսօր կեսօրին մոտ մի քանի հազարով պակաս էր, և սա նշանակում է, որ մեր դպրոցներում շատ ակտիվ ընթանում է երեխաների ընդգրկման գործընթացը: Ես վստահ եմ, որ առաջիկա օրերին ևս կունենանք այսպիսի ավելացումներ, և շուտով կկարողանանք բոլոր այստեղ գտնվող դպրոցահասակ երեխաների կրթության շարունակականությունն ապահովել: Այդ մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը:

Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է.

Արագածոտն՝ 306

Արարատ՝ 943

Արմավիր՝ 467

Գեղարքունիք՝ 294

Լոռի՝ 315

Կոտայք՝ 1033

Շիրակ՝ 216

Սյունիք՝ 216

Վայոց ձոր՝ 108

Տավուշ՝ 158

Երևան՝ 2048։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել