Քերոբյանն ու Զիմբաբվեի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները
20:06 - 03 հոկտեմբերի, 2023

Քերոբյանն ու Զիմբաբվեի դեսպանը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները

Նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Զիմբաբվեի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բրայթ Կուպեմբային։
 
Ինչպես տեղեկացնում են Էկոնոմիկայի նախարարությունից՝ հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Փոխգործակցության առավել նպատակահարմար ուղղությունների թվում կողմերը հատկապես կարևորել են ադամանդագործության, գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։
 
Զրուցակիցները դիտարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները։
 
Երկուստեք ընդգծվել է տնտեսության տարբեր ճյուղերում փորձի փոխանակման կարևորությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել