Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք. չեմ կարող ասել՝ պատճառն արդյո՞ք Հռոմի ստատուտի վավերացումն է. Քերոբյան
 |aysor.am|
15:06 - 03 հոկտեմբերի, 2023

Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք. չեմ կարող ասել՝ պատճառն արդյո՞ք Հռոմի ստատուտի վավերացումն է. Քերոբյան |aysor.am|

aysor.am: Վերին Լարսի անցակետում հայկական բեռները կանգնած են, խնդիրներ ունենք։ Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նրա խոսքով՝ պատճառը ռուսական կողմից բեռների ստուգումներն են.«Պատճառը ռուսական կողմը հայտնել է՝ ստուգումներ են իրականացնում կոնյակի որակի հետ կապված»։

Հարցին, թե արդյո՞ք այդ ստուգումները կապված չեն այսօր ՀՀ ԱԺ կողմից Հռոմի ստատուտի վավերացման հետ՝ Քերոբյանը պատասխանեց.«Չեմ կարող ասել»։

 Նախարարը նաև հավելեց, որ հաճախ են նմանատիպ խնդիրներ լինում։ Իսկ թե մոտավորապես ինչքա՞ն բեռնատարի մասին է խոսքը՝ Քերոբյանը նշեց, որ դրա մասին արդեն հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդը։

Նա նաև ավելացրեց, որ իր տեղակալն արդեն խոսել է ռուսական կողմի հետ։

Ավելի վաղ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Հայաստանից Ռուսաստան գնացող շուրջ 60 բեռնատար՝ բեռնված կոնյակով, սպասում է հսկողության ավարտին, ռուսական կողմը մաքսային հսկողություն է իրականացնում ՀՀ-ից Ռուսաստան գնացող կոնյակի նկատմամբ, երբեմն որոշում են ապրանքն ուղարկել փորձաքննության:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել