Մոսկվան աշխատում է գործընկերների հետ` ԼՂ-ում իրավիճակը կայունացնելու համար. Լավրով
 |news.am|
20:05 - 02 հոկտեմբերի, 2023

Մոսկվան աշխատում է գործընկերների հետ` ԼՂ-ում իրավիճակը կայունացնելու համար. Լավրով |news.am|

news.am: Մոսկվան աշխատում է ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար։ Այս մասին Валдай միջազգային քննարկման ակումբի 20-րդ տարեկան հանդիպման շրջանակում լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ТАСС-ը։

«Մենք աշխատում ենք ադրբեջանցի գործընկերների և հարևանների հետ՝ կայունացնելու իրավիճակը Ղարաբաղում, ամրապնդելու այնտեղ վստահությունը, պայմաններ ստեղծելու բնականոն կյանքի, հայերի և ադրբեջանցիների ընդհանուր կյանքի վերսկսման համար։ Հուսով եմ, որ այս հարցում պետք է շահագրգռված լինի նաև Երևանը, և նրանք ջանքեր կգործադրեն դրա համար»,- ասել է նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել