Ռուսաստանը մտադիր է շարունակել անհրաժեշտ ջանքերը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
 |armenpress.am|
20:52 - 27 սեպտեմբերի, 2023

Ռուսաստանը մտադիր է շարունակել անհրաժեշտ ջանքերը տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման համար. ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը մտադիր է շարունակել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև գոյություն ունեցող եռակողմ համաձայնության հիման վրա տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու համար։

Այս մասին ասված է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպանատան  տարածած հայտարարության մեջ:

«2020 թվականի ողբերգական իրադարձությունների սկզբի հիշատակի օրը մենք հայ ժողովրդի հետ միասին սգում ենք զոհերի համար, մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- նշել են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից՝ հավելելով, որ  ռուսական կողմի, այդ թվում՝ ռուս խաղաղապահ զորակազմի  գործունեության ուշադրության կենտրոնում են Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության հումանիտար հրատապ խնդիրները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել