Լավրովը Հայաստանի ղեկավարությանը  կոչ է արել «հիշել այն երկրների աննախանձելի ճակատագրերը, որոնք հույսը դրել էին ԱՄՆ-ի վրա» |armeniasputnik.am|
20:23 - 27 սեպտեմբերի, 2023

Լավրովը Հայաստանի ղեկավարությանը կոչ է արել «հիշել այն երկրների աննախանձելի ճակատագրերը, որոնք հույսը դրել էին ԱՄՆ-ի վրա» |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Այնտեղ շատ մարդիկ կան, որոնք ցանկանում են կորցնել Ռուսաստանին և նոր ընկերներ ձեռք բերել։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում այս հայտարարությունն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավոր է արդյոք, որ այնպես ստացվի` Հայաստանը կորցնի Ռուսաստանին։

«Դուք գիտեք` այնտեղ շատ մարդիկ կան, որոնք ցանկանում են կորցնել Ռուսաստանին և նոր ընկերներ ձեռք բերել։ Ռուսաստանի շահերն Անդրկովկասում պատմականորեն, աշխարհագրորեն և աշխարհաքաղաքականորեն կորցնել՝ լիովին անտեսելու իմաստով, հնարավոր չէ»,- ասել է Լավրովը։ 

Նա նշել է, որ Երևանում մի շարք քաղաքական գործիչներ ուզում են նման սցենար ու հավելել, որ նման միտք էր երևում նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում։

«Եթե նրանք հույսը դնում են Միացյալ Նահանգների վրա, ինչը ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության ներկայացուցիչներից շատերի արտահայտություններից, ապա հավանաբար լավ կլիներ, որ նրանք նայեին նորագույն պատմությանը, թե ինչպես է ԱՄՆ–ն վարվել նրանց հետ, ում ձգտում էր իր թևի տակ առնել` առաջ մղելով իր աշխարհաքաղաքական շահերը աշխարհի՝ ամերիկյան ափերից հեռու գտնվող շրջաններում։ Այդ բոլոր մարդկանց ճակատագիրը բավական աննախանձելի է»,- նշել է Լավրովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել