Վանաձորում հանդիսավորությամբ բացվում է Զորավար Անդրանիկի արձանը|armtimes.com|
10:21 - 26 հոկտեմբերի, 2019

Վանաձորում հանդիսավորությամբ բացվում է Զորավար Անդրանիկի արձանը|armtimes.com|

armtimes.com: Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Հայաստանի երրորդ քաղաքի՝ Վանաձորի տոնն է: Տոնի շրջանակներում այս պահին Վանաձորում հանդիսավորությամբ բացվում է Զորավար Անդրանիկի արձանը:

Հուշարձանի կառուցման նախաձեռնող խմբի անդամ Սամվել Միկոյանը մեր զրույցում ասաց, որ նախաձեռնությունը ծնվել է նախորդ տարվա ապրիլ ամսին, սկզբից նախատեսել են ավելի փոքր չափերի արձան տեղադրել, սակայն հետո, տեսնելով, որ նվիրատվությունները շատ են, որոշել են մեծ չափի արձան տեղադրել:

Արձանը տեղադրվել է Վանաձորի այն հատվածում, որտեղից սկսվում է Զորավար Անդրանիկի անունը կրող փողոցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել