Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է
08:49 - 25 սեպտեմբերի, 2023

Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվել է

Լևոն Քոչարյանը 1 ամսով կալանավորվեց։ Այս մասին հայտնում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 22-ին Երևանում տեղի ունեցող բողոքի ակցիաների ժամանակ Լևոն Քոչարյանը բերման էր ենթարկվել։ Հրապարակված տեսանյութերում երևում էր, որ ոստիկանության մեքենայի մեջ նրա նկատմամբ բռնություն է գործադրվել։ Ավելի ուշ նա տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ․ նրա մոտ ախտորոշվել էր՝ փակ գանգուղեցային վնասվածք՝ ուղեղի ցնցում: Վիճակը գնահատվել էր միջին ծանրության:

Պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը տեղեկացրել էր, որ կարմիր բերետավորների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու վերաբերյալ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, որի  հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգման հատկանիշներով։

Միաժամանակ ոստիկաններն են հաղորդում ներկայացրել Քոչարյանի դեմ՝ նշելով, որ նա ծեծել է 4 կարմիրբերետավորի։ Քոչարյանը ձերբակալվել էր հենց այդ հաղորդման հիման վրա նախաձեռնված վարույթի շրջանակում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել