ԿԽՄԿ-ի միջոցով Մարտակերտից վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ
 |armenpress.am|
22:55 - 23 սեպտեմբերի, 2023

ԿԽՄԿ-ի միջոցով Մարտակերտից վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով սեպտեմբերի 23-ին Մարտակերտից Ստեփանակերտ են տեղափոխվել սեպտեմբերի 19-20-ը Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած անձինք:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք Մարտակերտից Կարմիր խաչի միջոցով վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ, հաստատել է, որ 17 վիրավոր է տեղափոխվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել