Կոնսերվատորիայի ուսանողական խորհուրդը հայտարարել է դասադուլ՝ կապված Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների հետ։
«[Դասադուլի] նպատակն է հասցնել բոլորին ուսանողի ձայնը Արցախի մեր հայրենակիցների կարգավիճակի մասին: Տվյալ որոշումը հաստատվել է ՈՒԽ նախագահության կողմից ԵՊԿ ուսանողների խնդրանքով:
Տվյալ միջոցառումը կազմակերպվում է արցախցիների և ԵՊԿ արցախցի ուսանողներին սատարելու, նրանց աջակցելու համար: Նշենք, որ յուրաքանշյուր ուսանող ունի ընտրության իրավունք, և մենք իրավասու չենք դատելու ուսանողի կարծիքն ու որոշումը, և ոչինչ չենք պարտադրում»,- նշված է ՈՒԽ հայտարարության մեջ
comment.count (0)