Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունը խաթարում է կայուն խաղաղություն հաստատելու միջազգային հանրության ջանքերը․ Լիտվայի ԱԳՆ
17:57 - 19 սեպտեմբերի, 2023

Ադրբեջանի սկսած ռազմական գործողությունը խաթարում է կայուն խաղաղություն հաստատելու միջազգային հանրության ջանքերը․ Լիտվայի ԱԳՆ

Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը Թվիթերյան իր միկրոբլոգում գրել է․
 
«Ղարաբաղի հայերի դեմ ամիսներ տևած շրջափակումից հետո Ադրբեջանի կողմից սկսված ռազմական գործողությունը խաթարում է կայուն խաղաղություն հաստատելու միջազգային հանրության ջանքերը: Մենք կոչ ենք անում անհապաղ հայտարարել զինադադար և երկխոսություն սկսել Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև՝ որպես խաղաղ գոյակցության միակ ճանապարհ»։

Հիշեցնենք՝ Ադրբեջանն այսօր կեսօրից լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով՝ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ, գերճշգրիտ զենքեր, ԱԹՍ-ներ։ 

Ադրբեջանը թիրախավորել է նաև քաղաքացիական բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Մարտունին։

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդած վերջին տվյալներով՝ լայնածավալ ագրեսիայի հետևանքով արձանագրվել են զոհեր և վիրավորներ և՛ քաղաքացիական անձանց և՛ զինվորական անձնակազմի շրջանում։

Քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (այդ թվում՝ 1 երեխա), 26 վիրավոր (այդ թվում՝ 11 երեխա)։ Զինվորական անձնակազմի շրջանում զոհերի եւ վիրավորների պաշտոնական թիվ առայժմ հայտնի չէ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել