ՊԲ ստորաբաժանումների դիվերսիոն ներթափանցման մասին ադրբեջանական հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ
09:24 - 19 սեպտեմբերի, 2023

ՊԲ ստորաբաժանումների դիվերսիոն ներթափանցման մասին ադրբեջանական հաղորդագրությունն ապատեղեկատվություն է. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԱԱԾ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները կատարել են դիվերսիոն ներթափանցում և Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում իբրև թե տեղադրել հակատանկսյին ական, որի պայթյունի հետևանքով սեպտեմբերի 18-ին` ժամը 03:45-ի սահմաններում, մահացել է երկու քաղաքացիական անձ, հերթական ապատեղեկատվությունն է։

Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ-ն:

Ավելի վաղ Արցախի ՊՆ-ն հերքել էր նաև Ադրբեջանի ՊՆ մեկ այլ հայտարարություն, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 18-ին՝ ժամը 23:50-ի սահմաններում, կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի  շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել