Գուտերեշը նամակ է հղել Լավրովին՝ հացահատիկի սևծովյան գործարքը վերսկսելու կոնկրետ առաջարկներով
 |azatutyun.am|
11:22 - 18 սեպտեմբերի, 2023

Գուտերեշը նամակ է հղել Լավրովին՝ հացահատիկի սևծովյան գործարքը վերսկսելու կոնկրետ առաջարկներով |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը նամակ է հղել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին՝ հացահատիկի սևծովյան գործարքը վերսկսելու կոնկրետ առաջարկների փաթեթով։
Գուտերեշի խոսքով՝ ՄԱԿ-ը «հաշվի է առել Ռուսաստանի խնդրանքները»։

«Մենք ունենք խնդիրների կոնկրետ լուծումներ, որոնք թույլ կտան մեզ ապահովել ռուսական պարենային ապրանքների և պարարտանյութերի ավելի արդյունավետ մուտք դեպի համաշխարհային շուկաներ համապատասխան գներով», - ընդգծել է նա։

Գուտերեշի կարծիքով՝ ՄԱԿ-ը «առաջարկ է ներկայացրել, որը կարող է հիմք հանդիսանալ գործարքի վերականգնման համար, բայց այնպեսի վերականգնման, որն այն ավելի կայուն կդարձնի»:

Հացահատիկի գործարքը, ըստ որի սննդամթերքն արտահանվում էր Ռուսաստանի կողմից արգելափակված Սև ծովի նավահանգիստներից, կնքվել էր 2022 թվականի հուլիսին։ Քառակողմ համաձայնագիրը ստորագրել էին Ուկրաինայի և Ռուսաստանի ներկայացուցիչները՝ Թուրքիայի և ՄԱԿ-ի մասնակցությամբ։ Համաձայնագրով սահմանվել էին Ռուսաստանի և Ուկրաինայի նավահանգիստներից Սև ծովով գյուղատնտեսական արտադրանքի անարգել արտահանման պայմանները՝ միջնորդների երաշխիքներով։

Այս տարվա հուլիսի 17-ին Ռուսաստանը դուրս եկավ հացահատիկի գործարքից՝ պնդելով, թե արտահանվող ցորենի մեծ մասը չի հասնում հասցեատիրոջը՝ աղքատ աֆրիկյան երկրներ, իսկ Արևմուտքը չի կատարում իր պարտավորությունները Մոսկվայի նկատմամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել