Իրանի նախագահը մեկնում է ԱՄՆ
14:42 - 17 սեպտեմբերի, 2023

Իրանի նախագահը մեկնում է ԱՄՆ

Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ մասնակցելու Նյու-Յորքում մեկնարկող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին։ 

Նախատեսվում է, որ Իրանի նախագահը ելույթ կունենա ՄԱԿ-ի ԳԱ-ում, ինչպես նաև միջոցառման շրջանակներում բանակցություններ կվարի այլ երկրների ղեկավարների հետ, կհանդիպի ԱՄՆ-ի իրանական համայնքի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել