Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
17:40 - 16 սեպտեմբերի, 2023

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հայստանի Հանրապետության տարածքում այսօր ցերեկը, սեպտեմբերի 17-ին, 18-ին, 21-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև մառախուղ։ Այս մասի տեղեկացնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Սեպտեմբերի 19-ին, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 16-ին կբարձրանա 1-2 աստիճանով։

Արցխի Հանրապետությունում այսօր սպասվում առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ։

Երևանում այսօր ցերեկը, սեպտեմբերի 18-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 17-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել