Էրդողանը չի բացառել, որ Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները կարող են բաժանվել
 |armenpress.am|
17:06 - 16 սեպտեմբերի, 2023

Էրդողանը չի բացառել, որ Թուրքիայի և ԵՄ-ի ճանապարհները կարող են բաժանվել |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ու Եվրոպական Միությունը կարող են տարբեր ճանապարհներով գնալ՝ պայմանավորված Եվրախորհրդարանի վերջին զեկույցի հրապարակմամբ, որը վերաբերում է եվրաինտեգրման գործընթացների հետ կապված իրավիճակին:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Թուրքիայի նախագահն այս մասին հայտարարել է Ստամբուլում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Եվրամիությունը ձգտում է խզել հարաբերությունները Թուրքիայի հետ: Եթե ԵՄ-ն համապատասխան քայլեր ձեռնարկի, մենք մեր գնահատականը կտանք այդ իրադարձություններին, և դրանից հետո մենք կարող ենք ԵՄ-ի հետ գնալ տարբեր ճանապարհներով, եթե անհրաժեշտ լինի»,- ասել է Էրդողանը։

Սեպտեմբերի 14-ին Թուրքիայի ԱԳՆ-ն քննադատել է Եվրախորհրդարանի հրապարակած զեկույցը, ըստ որի՝ Անկարան և Բրյուսելը պետք է համագործակցության այլ ուղիներ գտնեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար, քանի որ դա ներկայումս հնարավոր չէ։ Եվրախորհրդարանի պատգամավորները նշել են, որ Թուրքիան դեռևս ԵՄ անդամակցության թեկնածու է, սակայն գործընթացը չի կարող վերսկսվել, քանի դեռ թուրքական կառավարությունը չի փոխել ուղղությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել