«Ապրելու երկիր»-ը Երևանում հյուրընկալել է  քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկին
17:02 - 14 սեպտեմբերի, 2023

«Ապրելու երկիր»-ը Երևանում հյուրընկալել է  քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկին

«Ապրելու երկիր» կուսակցությունը Երևանում հյուրընկալել է  քաղաքային ճոպանուղիների նախագծման և կառուցման համաշխարհային առաջատար ընկերություններից մեկի՝ շվեյցարական «Բարտոլետ» ընկերության ներկայացուցիչներին: Այս մասին հայտնում են «Ապրելու երկիր» կուսակցությունից։

«Այցելեցինք Երևանի մի քանի կարևոր վայրեր, որտեղ նախատեսում ենք ճոպանուղային հանգույցներ կառուցել, ուսումնասիրեցինք և դիտարկեցինք մեր մայրաքաղաքի ռելիեֆային և տարածքային առանձնահատկությունները։ Երևանը ճոպանուղու համակարգ կունենա։

Ծրագիրը իրականացնելու ենք համաշխարհային առաջատար ընկերությունների հետ համագործակցության շնորհիվ՝ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան»,- ասված է հաղորդագրության մեջ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել