ԵԽ-ն Թուրքիայի վերաբերյալ զեկույցում աջակցել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը
 |factor.am|
18:07 - 13 սեպտեմբերի, 2023

ԵԽ-ն Թուրքիայի վերաբերյալ զեկույցում աջակցել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը |factor.am|

factor.am: Այսօր Եվրախորհրդարանը լիագումար նիստում ճնշող մեծամասնությամբ ընդունել է Թուրքիայի վերաբերյալ Հանձնաժողովի 2022 թվականի զեկույցը, որում նաև «սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը՝ ի շահ հաշտեցման, տարածաշրջանային կայունության և անվտանգության»։ Այս մասին հայտնում են Բելգիայում ՀՀ դեսպանությունը և ՀՀ-ում ԵՄ առաքելությունից։ 

Եվրախորհրդարանը նաև ողջունել է մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և «հավանություն հայտնել Հայաստանի վարչապետի ներկայությանը Թուրքիայի նորընտիր նախագահի երդմնակալությանը»:

Հատուկ ներկայացուցիչների կողմից ձեռք բերված և պայմանավորվածությունների շուտափույթ կատարման կոչեր են հնչեցվել, ինչպես, օրինակ, երկու երկրների օդային տարածքի և սահմանի բացումը։ Բացի այդ, զեկույցը ևս մեկ անգամ խրախուսում է Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ ճանապարհ հարթելու թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար:

Նշվում է նաև Թուրքիայի կողմից հայկական մշակութային ժառանգությունը պաշտպանելու իր պարտավորությունները լիովին հարգելու մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել