Հայաստանի հետ խաղից առաջ թուրք երկրպագուներին բաժանվելու է 32․000 հատ Թուրքիայի դրոշ |factor.am|
15:39 - 08 սեպտեմբերի, 2023

Հայաստանի հետ խաղից առաջ թուրք երկրպագուներին բաժանվելու է 32․000 հատ Թուրքիայի դրոշ |factor.am|

factor.am: Այսօր՝ ժամը 22։45-ին, թուրքական Էսքիշեհիր քաղաքի մարզադաշտում Հայաստանի Ազգային հավաքականը Եվրո-2024-ի  ընտրական փուլի շրջանակներում հանդիպելու է Թուրքիայի ընտրանուն։ Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ մարզադաշտում ավելի քան 32,000 դրոշ է բաժանվելու երկրպագուներին՝ նստատեղերի քանակով։

Նախաձեռնությունը իրականացվում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից։

«Մեր երկրպագուները, որոնք 32 հազար թուրքական դրոշներով կլցնեն տրիբունաները, կրկին կաջակցեն «Մեր երեխաներին»(նկատի ունեն ֆուտբոլի հավաքականին), որոնք հպարտությամբ կրում են կիսալուսինն ու աստղանշանը կրծքին»,- ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ ներկայացվելու է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակին նվիրված շոու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան արգելել է Ադրբեջանի դրոշներով մուտքը մարզադաշտ, ոստիկանությունը խստորեն հսկելու է՝ դրանց մուտքը թույլ չտալու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել