Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը. Պեսկով
 |tert.am|
14:03 - 07 սեպտեմբերի, 2023

Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը. Պեսկով |tert.am|

tert.am: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զորավարժությունների անցկացումը չի նպաստում տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և փոխադարձ վստահության ամրապնդմանը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ria.ru-ն:

«Նախևառաջ այս իրավիճակում, իհարկե, նման զորավարժությունների անցկացումը չի նպաստում իրավիճակի կայունացմանը: Ամեն դեպքում դա չի նպաստում տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ամրապնդմանը։ Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները, Ռուսաստանը շարունակում է… մանրակրկիտ, հետևողական և կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ»,- ասել է Պեսկովն ի պատասխան Կրեմլի մտահոգությունների մասին հարցին՝ կապված հայ-ամերիկյան զինուժի առաջիկա զորավարժությունների ֆոնին Ադրբեջանի կողմից պետության սահմանին զորք մտցնելու մասին Հայաստանի հայտարարությունների հետ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 11-20-ը Հայաստանում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2023» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

Նշենք նաև, որ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նույնպես արձագանքել էր զորավարժություններին՝ նշելով, որ վարժանքների մասին տեղեկությունները հարուցում են մտահոգություն․ «Վարժանքների մասով անխոս այդպիսի լուրերը մտահոգիչ են հատկապես ներկա իրավիճակում։ Այդ պատճառով մենք խոր կվելլուծենք այդ լուրերը և կհետևենք իրավիճակին»,- ասել էր Պեսկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել