Ճապոնիան հաջողությամբ առաքելություն է ուղարկել դեպի Լուսին՝ միանալով մրցավազքին
 |armenpress.am|
13:13 - 07 սեպտեմբերի, 2023

Ճապոնիան հաջողությամբ առաքելություն է ուղարկել դեպի Լուսին՝ միանալով մրցավազքին |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիան սեպտեմբերի 7-ին հաջողությամբ հրթիռ է արձակել, որը պետք է լուսնագնացը հասցնի Լուսին։ Սա երկրի՝ այս տարվա արդեն չորրորդ նման փորձն էր․ նախկին փորձերը տապալվել էին վատ եղանակի պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ի հրապարակումը։

Եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա լուսնագնացը, որը ստացել է «լուսնային դիպուկահար» անվանումը, պետք է հասնի Լուսնի մակերևույթին 2024 թ․ փետրվարին։ Ճապոնիան նախատեսում է իր տիեզերական սարքն իջեցնել Շիոլի խառնարանի մոտակայքում։

Ճապոնիան ցանկանում է դառնալ 5-րդ երկիրը, որը վայրէջք կկատարի Լուսնի վրա՝ հաջորդելով ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Չինաստանին և Հնդկաստանին։

Երկու շաբաթ առաջ Հնդկաստանը դարձավ առաջին երկիրը, որը հաջողությամբ տիեզերանավ իջեցրեց Լուսնի հարավային բևեռում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել