«Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»․ Պեսկովը արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
13:24 - 05 սեպտեմբերի, 2023

«Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»․ Պեսկովը արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը գնահատում է Հայաստանի հետ կառուցողական հարաբերությունները, բայց չի կարելի համաձայնել Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական խաղաղապահ առաքելության ձախողման վերաբերյալ թեզերին։ 

«Ռուսաստանը այս տարածաշրջանի բացարձակ անբաժանելի մասն է, հետևաբար չի կարող որևէ տեղ հեռանալ։ Ռուսաստանը չի կարող հեռանալ Հայաստանից»,- ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։

Նա կոչ է արել չմոռանալ, որ «Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում», և նրանց մեծ մասը ՌԴ հայրենասեր քաղաքացիներ են և արժանի ներդրում ունեն երկրի զարգացման մեջ։ 

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել էր․ «Մեր ռուս գործընկերները շատ են խոսում այն մասին, որ արևմտյան երկրները «աշխատում են» մեզ հետ, որ ՀՀ կառավարությունը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու միջոցներ ձեռնարկի, բայց մենք իրենց ասում ենք մեր կարծիքը, որ ՌԴ-ն հենց իր կողմից ձեռնարկված կամ չձեռնարկված քայլերի բերումով ինքն է հեռանում տարածաշրջանից։ Կան պրոցեսներ, որոնք հանգեցնում են այն մտքին, որ կարող ենք արթնանալ ու տեսնել, որ ՌԴ-ն այստեղ չէ»։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել