Երբեք ընտրություն դրված չի եղել՝ ընտրել ԵՄ կամ ՀԱՊԿ դիտորդներին․ Ռուբեն Ռուբինյան
22:58 - 04 սեպտեմբերի, 2023

Երբեք ընտրություն դրված չի եղել՝ ընտրել ԵՄ կամ ՀԱՊԿ դիտորդներին․ Ռուբեն Ռուբինյան

Ընդհանրապես տրամաբանություն չկա այն պնդման մեջ, որ Հայաստանը հակառուսական գործիիք է, չկա դրա մասին որևէ վկայող փաստ, և չի կարող դրա մասին լինել արժանահավատ վերլուծություն։ Հայաստանը իրեն միշտ դուրս է բերել աշխարհաքաղաքական բախումներից․ դա եղել է և՛ 2018 թվականից առաջ և 2018 թվականից հետո։ Եվ ՀՀ-ն իր բոլոր դաշնակցային պարտավորությունները միշտ կատարել է։ Այս մասին Առաջին ալիքին տված հարցազրույցում ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նա նաև ասաց, որ սխալ է պնդումը, թե իշխանությունները ՀԱՊԿ-ի դիտորդների փոխարեն նախընտրել են Եվրոպական միության դիտորդներին։ «Եմ դիտորդների ժամանելու կամ գալու վերաբերյալ քաղաքական որոշումը կայացվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում։ Կհիշեք քառակողմ հանդիպումը։ Եվ այդ պահի դրությամբ ՀԱՊԿ խաղաղպահների թեմա գոյություն չուներ։ Դրանից առաջ կարճաժամկետ առաքելություն եկել էր։ Այսինքն՝ սեպտեմբերյան ադրբեջանական հարձակումից հետո, բայց Պրահայից առաջ։ Եկել էր և գնացել էր, ասինքն՝ մեր առջև երբեք ընտրություն դրված չի եղել՝ ընտրել ԵՄ դիտորդներին կամ ՀԱՊԿ դիտորդներին։ ՀԱՊԿ-ի դիտորդների թեման բացվել է, երբ որ արդեն ԵՄ դիտորներից մասին արդեն որոշում եղել, և որ ՀԱՊԿ-ի առաքելությունը չի մերժվել»,- շեշտեց Ռուբինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել