Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահը կժամանի Հայաստան
 |armenpress.am|
09:57 - 04 սեպտեմբերի, 2023

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահը կժամանի Հայաստան |armenpress.am|

armenpress.am: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի  առաջին փոխնախագահ և Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը  մեկշաբաթյա այց կկատարի Հարավային Կովկասի տարածաշրջան:

Ինչպես հաղորդում է ՎԶԵԲ-ի մամուլի ծառայությունը, այցը կմեկնարկի  Հայաստանում,  այնուհետև կշարունակվի Վրաստանում  և կավարտվի Ադրբեջանում։

Առաջին փոխնախագահ Ռիգտերինկը, ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի ուղեկցությամբ կհանդիպի պետական պաշտոնյաների, կենտրոնական բանկերի ղեկավար կազմի, բիզնես առաջնորդների և յուրաքանչյուր երկրում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև կներկայացնի ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի նախկին տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին հաջորդող Ալկիս Վրյենիոս Դրակինոսին։   

Հայաստանում առաջին փոխնախագահը վարկային գծի տրամադրման պայմանագիր կստորագրի տեղական գործընկեր բանկի հետ՝ միտված մասնավոր հատվածի զարգացման հետագա խթանմանը։  Վրաստանում  Ռիգտերինկը կազդարարի նոր նախագծի մեկնարկի մասին ՎԶԵԲ-ի հիմնական գործընկեր բանկերից մեկի հետ՝ որպես փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու Բանկի հանձնառության մաս: Ադրբեջանում նա կմասնակցի Մասնագիտական կրթության պետական գործակալության  կողմից կազմակերպված տեխնիկական և մասնագիտական​​կրթության և ուսուցման պետական-մասնավոր համագործակցության ծրագրի մեկնարկին, որն ուղղված է սննդի արտադրության ոլորտում հմտությունների զարգացմանը:

Այցին ընդառաջ Յուրգեն Ռիգտերինկը նշել է․ «Այս այցը հնարավորություն է հանդիպելու կառավարության ներկայացուցիչների և գործարար համայնքի անդամներին՝ քննարկելու տարածաշրջանում առկա առաջնահերթությունները, հատկապես հաշվի առնելով Ուկրաինայի  դեմ Ռուսաստանի պատերազմը և ավելացող տնտեսական անորոշությունը։ Կովկասը կարևոր տարածաշրջան է Բանկի համար, և մենք հանձնառու ենք շարունակական աջակցություն առաջարկել ի նպաստ տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացմանը՝  ներդրումների, խորհրդատվական ծառայությունների և քաղաքականության ներգրավման միջոցով»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել