ԱԽ քարտուղարը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ի ադրբեջանական սադրանքի մանրամասները
18:12 - 01 սեպտեմբերի, 2023

ԱԽ քարտուղարը Նիդերլանդների դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ի ադրբեջանական սադրանքի մանրամասները

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար
Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպան Նիկո Սխերմերսին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Գրիգորյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։

«Բարձր եմ գնահատել դեսպանի պաշտոնավարման ընթացքում ունեցած մեծ ներդրումը Հայաստան-Նիդերլանդներ անվտանգային համագործակցության ոլորտում և մաղթել հաջողություններ նրա բոլոր նախաձեռնություններում:

Նիկո Սխերմերսը իր հերթին բարձր է գնահատել հայկական կողմի հյուրընկալությունը և վստահություն հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ։

Քննարկել ենք տարածաշրջանի անվտանգային միջավայրը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Դեսպանին ներկայացրել եմ նաև սեպտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքի մանրամասները»,- գրել է Գրիգորյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել