Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
11:01 - 30 օգոստոսի, 2023

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դավիթ Տոնոյանը կմնա կալանավորված: Հակակոռուպցիոն դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը։ Այս մասին հայտնում են ԲԴԽ-ից։ 

Հիշեցնենք, որ Տոնոյանը մեղադրվում է իր պաշտոնավարման ընթացքում գերատեսչության ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահում կատարելու առթիվ քննվող գործով:


ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար:


Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չի կրակվել և դուրս է հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չի կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:

Նախկին բարձրաստիճան պաշտոնյան  մեղադրանքը չի ընդունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել