Քերոբյանը իրանական կողմի հետ քննարկել է Պարսից ծոցից Սև ծով բեռնափոխադրումների հարցեր
14:34 - 27 օգոստոսի, 2023

Քերոբյանը իրանական կողմի հետ քննարկել է Պարսից ծոցից Սև ծով բեռնափոխադրումների հարցեր

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել է ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են լոգիստիկ հարցերի, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել դյուրացնելու բեռնափոխադրումների ընթացակարգերը:

Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։

Ինչպես նաև քննարկվել են Պարսից ծոց-Սև ծով միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցեր:

Առանձին անդրադարձ է կատարվել նաև «Expo 2023 Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել