ՀՀ ՆԳ նախարարի հրավիրած խորհրդակցությանը քննարկվել են մարզային փրկարարական վարչությունների գործառույթների հարցեր
19:43 - 24 օգոստոսի, 2023

ՀՀ ՆԳ նախարարի հրավիրած խորհրդակցությանը քննարկվել են մարզային փրկարարական վարչությունների գործառույթների հարցեր

ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունում նախարար Վահե Ղազարյանի գլխավորությամբ оգոստոսի 24-ին տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Ներկա են եղել Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ծառայության ղեկավար կազմն ու մարզային ստորաբաժանումների պետեր։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, Վահե Ղազարյանը խոսել է համակարգում ընթացող բարեփոխումների, օրենսդրական փոփոխությունների մասին, վստահեցրել, որ դրանց բարեհաջող ընթացքի արդյունքում կբարելավվեն փրկարար ծառայողների սոցիալական երաշխիքները։ Նա հետաքրքրվել է առկա խնդիրների, մարզերում արձանագրվող դեպքերի և այդ ուղղությամբ իրականացվող միջացառումների մասին։

«Մարզային փրկարարական վարչությունների պետերը ներկայացրել են իրականացվող աշխատանքները, նշել առկա խնդիրները։

Ամփոփիչ ելույթում նախարարն անդրադարձել է ստորաբաժանումների շենքային և գույքային պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, ծառայողների կարգապահությանը։

Մատնանշելով խնդիրները՝ Վահե Ղազարյանը հատկապես ընդգծել է անտառային հրդեհների դեմ պայքարին, նաև Սևանա լճում և հանգստի վայրերում հովեկների, զբոսաշրջիկների անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների կարևորությունը, տվել կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանն իր ելույթում վստահեցրել է, որ խորհրդակցության ընթացքում բարձրացված խնդիրների լուծման նպատակով կիրականացվեն ինտենսիվ աշխատանքներ։

Նշվում է, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզային փրկարարական վարչությունների գործառույթներին վերաբերող այլ հարցեր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել