Ինձ իմ արած աշխատանքի համար են մեղադրում, չեն ասում՝ վատ եմ արել. Ավինյան
 |azatutyun.am|
19:15 - 23 օգոստոսի, 2023

Ինձ իմ արած աշխատանքի համար են մեղադրում, չեն ասում՝ վատ եմ արել. Ավինյան |azatutyun.am|

azatutyun.am: Քարոզարշավի մեկնարկը «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը սկսեց Նուբարաշեն համայնքից: Բնակիչներն Ավինյանին ներկայացրին տրանսպորտի, ոռոգման ջրի, աղբավայրից բուրող գարշահոտի, գազի և այլ խնդիրներ:

Տիգրան Ավինյանը նախընտրական կարգախոսով պատասխանեց՝ «ասեք՝ անենք, ժողովուրդ ջան»: Շրջեց բակերով, ներկայացրեց իր արածն ու ընդգծեց չարածից տեղյակ են, կլուծեն:

Արձակուրդում գտնվող փոխքաղաքապետը քարոզարշավի էր եկել քաղաքապետարանի մի քանի վարչության պետերի հետ:

«Ազատության» հարցին՝ «սա արդեն անհավասար մրցապայքար չե՞ք դիտարկում, ի վերջո, որպես փոխքաղաքապետ ձեր արածը հիմա որպես քաղաքապետի իշխանական թեկնածու եք ներկայացնում ու ասում, որ կշարունակեք, այդ քննադատությունն անգամ դիտորդական երկու խումբ է արել», պատասխանեց.

- «Վարչության այդ պետերը, որոնց տեսնում եք, նաև մեր ցուցակում են, ինձ իմ արած աշխատանքի համար են մեղադրում, չեն ասում վատ եմ արել, այլ մեղադրում են, որ արել եմ: Այգիներ, պուրակներ, մանկապարտեզներ, 35 հեկտար անտառ է տնկվել, 2025-ի ավարտին չպետք է մնա մանկապարտեզ, որ դեռ վերանորոգված չէ: Բարեկարգվում են բակեր... դուք ասել եք, մենք արել ենք, «ասեք ու մենք դա կանենք, ժողովուրդ ջան: Յուրաքանչյուր գործ անելու համար մեզ պետք է կամք, ունենք դա: Ինչպես համայնքի ղեկավարներն իրենց համայնքի խնդիրների համար կռիվ են տալիս ինձ հետ, ես էլ՝ Երևանի»:

«Ազատության» հաջորդ հարցին՝ ընդունո՞ւմ է, որ չկարողացան լուծել Երևանի փոշու հարցը, Ավինյանն արձագանքեց՝ «սեպտեմբերի 1-ից կգործի օրենքը, կտեսնեք»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել