Ալբանիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի |tert.am|
05:15 - 28 նոյեմբերի, 2019

Ալբանիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի |tert.am|

tert.am։ Ալբանիայում լույս երեքշաբթի տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է` հասնելով 35-ի: Այս մասին հայտնում է Albanian Daily News-ը:

Նշվում է, որ տարերային աղետի պատճառով տուժել է 650 մարդ, փրկարարները շարունակում են աշխատանքները, փլատակների տակից հաջողվել է դուրս բերել 45 մարդու: Ալբանիայի կառավարությունը նոյեմբերի 27-ը հայտարարել է համազգային սգո օր:

Երեքշբթի՝ երևանյան ժամանակով ժամը 6:54-ին տեղի ունեցած 6,4 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաք Տիրանայի հարևանությամբ գտնվող Շիջակ քաղաքից 10 կմ հյուսիս-արևմուտք, օջախը՝ 10 կիլոմետր խորության վրա: Ըստ սեյսմոլոգների` երկրաշարժին հաջորդել են 5 մագնիտուդ ուժգնությամբ մի շարք հետցնցումներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել