Կարմիր խաչի ուղեկցությամբ 11 բուժառուներ ուղեկցողների հետ Արցախից Հայաստան են տեղափոխվել
14:35 - 18 օգոստոսի, 2023

Կարմիր խաչի ուղեկցությամբ 11 բուժառուներ ուղեկցողների հետ Արցախից Հայաստան են տեղափոխվել

Այսօր՝ օգոստոսի 18-ին Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 11 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 
 
«Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
 
«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 երեխա, 8-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: 
 
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 82 հիվանդ, 4 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում»,- ասված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել