Նիդերլանդների քաղաքական ուժերը վարչապետին և ԱԳ նախարարին կոչ են արել գործել Ցեղասպանության կոնվենցիային համապատասխան․ Տիգրան Բալայան
 |tert.am|
20:58 - 16 օգոստոսի, 2023

Նիդերլանդների քաղաքական ուժերը վարչապետին և ԱԳ նախարարին կոչ են արել գործել Ցեղասպանության կոնվենցիային համապատասխան․ Տիգրան Բալայան |tert.am|

tert.am: Նիդերլանդների գրեթե բոլոր քաղաքական ուժերը Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ կապված դիմել են երկրի վարչապետին և արտաքին գործերի նախարարին: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է այդ երկրում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը:

«Ադրբեջանի կողմից Լաչինի անօրինական շրջափակման վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստից առաջ, որը հաջորդում է Մորենո Օկամպոյի նախազգուշացումներին, Նիդերլանդների խորհրդարանի գրեթե բոլոր քաղաքական կուսակցությունները խնդրել են երկրի վարչապետին և արտգործնախարարին՝ գործել Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիային համապատասխան»,- գրել է Բալայանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել