Լիբանանում պայթուցիկ են նետել Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ
 |armenpress.am|
16:28 - 10 օգոստոսի, 2023

Լիբանանում պայթուցիկ են նետել Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ |armenpress.am|

armenpress.am: Անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլի տեսքով» ռումբ են նետել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Շվեդիայի դեսպանատան մուտքի մոտ: Ոչ ոք չի տուժել, պայթուցիկը չի գործել։ Այդ մասին տեղեկանում ենք «РИА Новости» գործակալությունից։

«Դա Մոլոտովի կոկտեյլի տեսքով ռումբ էր, որը նետել են դեսպանատան գլխավոր մուտքի մոտ, սակայն այն չի պայթել։ Մեր մասնագետներն այն հեռացրել են դեպքի վայրից, և մենք բոլոր ջանքերը գործադրում ենք հանցագործներին հայտնաբերելու համար», - հայտնել է Expressen թերթի աղբյուրը ոստիկանությունում:

Միջադեպը տեղի է ունեցել լույս օգոստոսի 10-ի գիշերը։

Ինչպես նշվում է թերթի հաղորդագրության մեջ, ոստիկանությունը ենթադրում է, որ ձախողված գրոհը կարող է ինչ-որ կապ ունենալ Շվեդիայում Ղուրանն այրելու հետ։

Շվեդիայի ԱԳՆ-ն իր հերթին հայտարարել է, որ դեսպանատան աշխատակիցներն ապահով են, իսկ գերատեսչությունը մշտական ​​կապի մեջ է նրանց հետ։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմի խոսքով՝ կառավարությունը լրջորեն է վերաբերվում միջադեպին։ Նա ընդգծել է, որ վերջին շաբաթներին Շվեդիայի կառավարությունը միջոցներ է ձեռնարկել երկրների դեսպանատներում անվտանգությունն ուժեղացնելու ուղղությամբ։

Շվեդիայի ոստիկանության պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Շվեդիան, Դանիան և Նիդերլանդները Ղուրանն այրելու հետ կապված ակցիաներից հետո դարձել են իսլամիստ ահաբեկիչների առաջնահերթ թիրախը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել