Հոսանքի հովհարային անջատումներով պայմանավորված՝ Ստեփանակերտի որոշ հասցեներում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել
10:31 - 04 օգոստոսի, 2023

Հոսանքի հովհարային անջատումներով պայմանավորված՝ Ստեփանակերտի որոշ հասցեներում ջրամատակարարման խնդիրներ են առաջացել

Հոսանքի հովհարային անջատումներով պայմանավորված՝ Ստեփանակերտ քաղաքի շուրջօրյա ջրամատակարարման 9-րդ գոտում առաջացել է ջրի սակավություն։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն։

«Հարգելի՛ քաղաքացիներ, հովհարային անջատումների և պոմպակայաններում անհրաժեշտ դիզվառելիքի բացակայության պատճառով ջրամատակարարման խնդիրներ են առաջացել Ստեփանակերտի բաշխիչ ցանցի 9-րդ գոտում(Գոշ, Թումանյան, Առաքելյան, Աբովյան, Ազատամարտիկների, Մանուկյան, Մետաքսագործների, Սարոյան փողոցներ): Քանի որ իրավիճակը վթարային էր, հնարավոր չէր կանխատեսել և նախապես զգուշացնել ջրօգտագործողներին:

«Ջրմուղ-կոյուղի» ընկերությունն անում է հնարավորը՝ խնդիրները շուտափույթ կարգավորելու համար: Հայցում ենք ձեր ներողամտությունը», - ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել