1lurer.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս չեն տեսակցել Ադրբեջանի կողմից ձերբակալված Ռաշիդ Բեգլարյանին: Այս մասին «1lurer.am»-ին ասաց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:
Նա նաև տեղեկացրեց, որ այս պահին իրենց լիազորությունների շրջանակում երկխոսության միջոցով համապատասխան քայլեր են ձեռնարկվում խնդրի առնչությամբ որոշակի առաջընթաց ապահովելու համար:
Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից ձերբակալված Վագիֆ Խաչատրյանին, Զառա Ամատունին տեղեկացրեց, որ ԿԽՄԿ պատվիրակները, այդ թվում՝ 1 բժիշկ, Բաքվում նրան այցելել են հենց ձերբակալության օրը՝ հուլիսի 29-ի երեկոյան, ստուգել նրա առողջական վիճակը, ծանոթացել պահման պայմաններին:
comment.count (0)