Կարևոր է, որ Կարմիր խաչը գործի անվտանգ և կանխատեսելի. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան |armeniasputnik.am|
16:08 - 30 հուլիսի, 2023

Կարևոր է, որ Կարմիր խաչը գործի անվտանգ և կանխատեսելի. Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Կարևոր է, որ Կարմիր խաչը գործի անվտանգ և կանխատեսելի։ Թվիթերյան իր էջում գրառում է կատարել Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը։

«ԿԽՄԿ առաքելությունը խիստ մարդասիրական է և գործում է կողմերի համաձայնությամբ։ Կարևոր է, որ այն կարողանա գործել անվտանգ և կանխատեսելի կերպով»,– նշել է նա իր գրառման մեջ։
 
Նա այսպիսով անդրադարձել էր Կարմիր խաչի թվիթերյան հայտարարությանը, ըստ որի` Լաչինի միջանցքով 15 պացիենտի հումանիտար տեղափոխման ժամանակ ձերբակալվել է մեկ պացիենտ:
 
Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել