ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Եվրոպական քաղաքացիական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը
 |1lurer.am|
12:48 - 20 հուլիսի, 2023

ՀՀ ԱԳՆ-ն ողջունել է Եվրոպական քաղաքացիական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը |1lurer.am|

1lurer.am: Հայաստանի արտգործնախարարությունը ողջունել է ՀՀ-ում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը։ Այս մասին նշված է ՀՀ ԱԳՆ-ի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում։

«Մենք ողջունում ենք Հայաստանում Եվրոպական քաղաքացիական դիտորդական առաքելության մաս դառնալու Կանադայի նախաձեռնությունը և այն դիտարկում որպես կարևոր ներդրում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդման գործում առաքելության դերի մեջ»,- նշել են ՀՀ ԱԳՆ-ից:

Նշենք, որ ուժի մեջ է մտել որոշումը, որով Կանադան միանում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել