Պուտինը չի մասնակցի BRICS-ի գագաթնաժողովին. ՀԱՀ-ի նախագահի գրասենյակ
 |1lurer.am|
16:51 - 19 հուլիսի, 2023

Պուտինը չի մասնակցի BRICS-ի գագաթնաժողովին. ՀԱՀ-ի նախագահի գրասենյակ |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փոխադարձ համաձայնությամբ չի մասնակցի BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և ՀԱՀ) գագաթնաժողովին Յոհանեսբուրգում, ՌԴ-ն կներկայացնի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Այդ մասին չորեքշաբթի հաղորդվում է Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսայի գրասենյակի պաշտոնական կայքում:

Նշվում է նաև, որ հանդիպմանը, որը տեղի կունենա օգոստոսի 22-24-ը, անձամբ ներկա կլինեն Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և ՀԱՀ-ի ղեկավարները: Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդի գրասենյակից նշել են, որ դա կլինի «BRICS-ի առաջին գագաթնաժողովը, որը տեղի կունենա դեմ առ դեմ ձևաչափով COVID-19 համավարակի սկզբից ի վեր»:

Ըստ Reuters-ի՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Հարավաֆրիկյան Հանրապետությունում Միջազգային քրեական դատարանի որոշմամբ ձերբակալություն էր սպառնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել