«Սեպուհ 1»-ը Հայաստանում կորեական պահեստամասերով մարդատար ավտոմեքենա է հավաքում
 |hy.armradio.am|
10:36 - 19 հուլիսի, 2023

«Սեպուհ 1»-ը Հայաստանում կորեական պահեստամասերով մարդատար ավտոմեքենա է հավաքում |hy.armradio.am|

hy.armradio.am: Հայաստանում արտադրվող ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում՝ ֆեյսբուքյան գրառմամբ օրերս հայտնել էր էկոնոմիկայի նախարարը և տեսանյութ հրապարակել արտադրամասից։ Խոսքը, ըստ էության, ոչ թե Հայաստանում արտադրվող, այլ հավաքվող մեքենաների մասին է։ Հայկական «Սեպուհ 1» ընկերությունը կորեական Ssang Yong ընկերության պահեստամասերով երկու մոդելի մարդատար ավտոմեքենա է հավաքում: Արտադրության մասին շատ մանրամասներ հայտնի չեն, ընկերությունը խոստանում է հարցերին պատասխանել առաջիկայում, մինչ այդ «Ռադիոլուրը» որոշ պարզաբանումներ է ստացել էկոնոմիկայի նախարարությունից։

«Սեպուհ 1» ընկերությունը համապատասխանության գնահատման փաստաթղթեր է ստացել իր հավաքած 8 մեքենաների համար՝ «Ռադիոլուր»-ին ասում է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ընկերության տնօրեն Ալբերտ Բաբայանը։ Մանրամասնում, որ 2022 թվականին Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով է այս բացառությունը նախատեսվել անդամ երկրների համար։

Խոսքն այն մեքենաների մասին է, որոնց օրերս ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և կից տեսանյութով տեղեկացրել՝ Հայաստանում արտադրվող ավտոմեքենաներն արդեն պետական հաշվառում են ստանում։

Մեքենաներն, ըստ էության, ոչ թե արտադրվում, այլ հավաքվում են Հայաստանում։ Հայկական «Սեպուհ 1» ընկերությունը կորեական Ssang Yong ընկերության պահեստամասերով հավաքում է թեթև մարդատար Tivoli քրոսովեր եւ Rexton ամենագնաց: Հետագայում նախատեսվում է պահեստամասերն արտադրել Հայաստանում։

«Տվյալ մեքենաներն իրենցից ենթադրում են խոշոր հանգուցավոր մասերի հավաքման արդյունքում ստացված ավտոմեքենաներ։ Դրանք արդեն ստացել են պետական հաշվառման համարանիշներ և պատրաստ են իրացման ՀՀ-ում»։

«Սեպուհը» հարավկորեական Սանգիոնգ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Ընկերությունը գրանցվել է 2018 թվականին։ Սեփականատերը հայազգի Ջանեզ Ավետյանն է։ Ընկերության ներկայացուցիչների հետ կապ հաստատել «Ռադիոլուրին» առայժմ չի հաջողվել, արտադրությանը վերաբերող մանրամասներ ներկայացնել ու մեր հարցերին պատասխանել խոստացել են առաջիկայում։

Հայտնի է, որ ընկերությունը դեռ 2020 թվականին է դիմել էկոնոմիկայի նախարարություն ՀՀ–ում հավաքված մեքենաներն առանց արտակարգ օպերատիվ ծառայությունների կանչի համակարգի կահավորման համապատասխանության գնահատում անցնելու համար։ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջն է՝ «Ռադիոլուրին» բացատրում է «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ընկերության գլխավոր տնօրեն Ալբերտ Բաբայանը։

«Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ մշակվեց կառավարության նախագիծ, որով առաջարկվում էր սարքավորումների բացակայության պարագայում իրականացնել համապատասխանության գնահատում, պայմանով, որ տվյալ տրանսպորտային միջոցներն իրացվելու են միայն ՀՀ տարածքում»։

Մեքենաների արժեքը, նախնական հաշվարկներով, տատանվելու է 30-40 հազար ամերիկյան դոլարի սահմաններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել