Խաղաղապահները պարտավորվել են ամենօրյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել ՌԴ․ Արցախ պետնախարար
 |tert.am|
17:23 - 14 հուլիսի, 2023

Խաղաղապահները պարտավորվել են ամենօրյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել ՌԴ․ Արցախ պետնախարար |tert.am|

tert.am: Ռուս խաղաղապահները պարտավորվել են ամենժամյա ռեժիմով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկություն տրամադրել Ռուսաստանի Դաշնություն, ինչպես նաև պարտավորվել են ընդունել, որ աշխատանք ունեն անելու  անհապաղ իրավիճակը կարգավորելու և  հումանիտար ճգնաժամը վերացնելու  ուղղությամբ։

Այս մասին հայտնեց ԱՀ պետական նախարար Գուգրեն Ներսիսյանը՝ մանրամասներ ներկայացնելով ՌԴ խաղաղապահ ուժերի հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ հանդիպումից։

Պետնախարարն ասաց, որ իրենց պայմանավորվածությունն ուժի մեջ է և Ստեփանակերտի բնակիչները վերադառնում են Վերածննդի հրապարակ՝ այնտեղ շարունակելու բողոքի ակցիան, իսկ Ասկերանի բնակիչներն էլ տեղադրում են վրաններ ՌԴ խաղաղապահների շտաբի մոտ։

Հիշեցնենք, որ այսօր Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կայացել է  համաժողովրդական հանրահավաք։

Արցախցիները երթով գնացել են ԿԽՄԿ-ի Ստեփանակերտի գրասենյակի մոտ, որտեղ ԿԽՄԿ-ից պահանջել են Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ ամբողջ իրականությունը ներկայացնել միջազգային բոլոր կառույցներին։

Այնուհետև իրենց պահանջները ներկայացրել են ռուս խաղաղապահներին և հանդիպել նրանց հրամատարի հետ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել