Ակնհայտ է, որ այդտեղ ամեն ինչը շինծու է. Աշոտյանին մեկուսացրել են ինչ-որ վախերից ելնելով. Սերժ Սարգսյան
 |news.am|
18:50 - 07 հուլիսի, 2023

Ակնհայտ է, որ այդտեղ ամեն ինչը շինծու է. Աշոտյանին մեկուսացրել են ինչ-որ վախերից ելնելով. Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Ես իմ տեսակետը հայտնել եմ, մենք հայտնել ենք մեր կոլեկտիվ տեսակետը. Ես ի՞նչ տեսակետ պետք է հայտնեմ, որ բոլորին հասկանալի լինի, որ Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է, որ նրան ուղղակի մեկուսացրել են ինչ-որ վախերից ելնելով: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ոչ միայն Արցախի հետ կապված հարցերից, ընդհանրապես, ներքաղաքական իրավիճակից մեկուսացնելու, միջազգային մեր գործընկերների հետ հարաբերություններից մեկուսացնելու համար: Շատ ակնհայտ է դա:

Տարբեր հարցումներ են հրապարակվում եւ տեսեք, մարդկանց մեծ մասն ինչ է մտածում այդ առիթով: Այստեղ կասկածելի ոչինչ չկա: Երբ 4 տարվա քրեական գործը սառեցնում են, նույն Արմեն Աշոտյանին չեն հարցաքննում մի քանի անգամ, ու հետո ինչ-որ մտացածին բան են հորինում իբր խափանման միջոցի պայմանները խախտելու, եւ փոխում են խափանման միջոցն ու Արմեն Աշոտյանին մեկուսացնում: Ակնհայտ է, որ այդտեղ ամեն ինչը շինծու է»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել