Մհեր Գրիգորյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը
14:39 - 04 հուլիսի, 2023

Մհեր Գրիգորյանն ու Աբբաս Բադախշան Զոհուրին քննարկել են հայ-իրանական հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հուլիսի 4-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ինչպես տեղեկանում ենք փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից, Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր առաքելությունն իրականացնելու տարիներին կատարված մեծ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական երկկողմ հարաբերությունների օրակարգի արդիական հարցերը՝ երկուստեք ընդգծելով Հայաստանի և Իրանի հարաբերությունների զարգացման առկա հնարավորություններն ու հեռանկարները: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել