Եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածուն այլևս երգիչ Ռուբեն Հախվերդյանը չէ․ հայտնի է նոր անունը |armtimes.com|
16:58 - 03 հուլիսի, 2023

Եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածուն այլևս երգիչ Ռուբեն Հախվերդյանը չէ․ հայտնի է նոր անունը |armtimes.com|

armtimes.com: Եվրոպական կուսակցության քաղաքապետի թեկնածուն այլևս երգիչ Ռուբեն Հախվերդյանը չէ։

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը՝ պարզաբանելով, թե ինչու են փոփոխել թեկնածուին:

«Բանն այն է, որ մենք այս ընթացքում փնտրում էինք դաշնակից, մենք ուզում էինք դաշինք ստեղծել, որպեսզի ոչ միայն մենք լինեինք։ Մեր կոչին արձագանքեց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, և նորից սկսեցինք թեկնածուի ընտրության բանակցությունները, քանի որ այս դեպքում պետք է լիներ միասնական թեկնածու: Ռուբենը համաձայնվեց, նա շարունակելու է լինել մեր մշակութային խորհրդականն ու մարդ, որը մասնակցել է որոշումների ընդունմանը բազմաթիվ հարցերում, որոնք առնչվում են մեր քաղաքակրթական մշակութային զարգացմանը և պահպանմանը»,- ասաց Խզմալյանը:

Ըստ այդմ՝ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության և Եվրոպական կուսակցության միասնական թեկնածուն կլինի սոցիոլոգ Կարեն Սարգսյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել