Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Շվեդիայի համար անիրականանալի երազանք է համարել ՆԱՏՕ-ին անդամակցելը |news.am|
16:53 - 03 հուլիսի, 2023

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը Շվեդիայի համար անիրականանալի երազանք է համարել ՆԱՏՕ-ին անդամակցելը |news.am|

news.am: ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցելը Ստոկհոլմի անիրականանալի երազանքն է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Նուման Քուրթուլմուշը Milliyet թերթին տված հարցազրույցում։

«Գոյություն ունի եռակի համաձայնագիր (Թուրքիայի, Շվեդիայի եւ Ֆինլանդիայի միջեւ)։ Թուրքիան այն երկիրն է, որը պատասխանատու է իր խոսքերի համար։ Ինչ էլ որ նա ասի, ինչ էլ որ խոստանա, նա կատարում է, բայց մենք նաեւ ուզում ենք, որ նրանք եւս պահեն իրենց խոսքը։ Շվեդիայի համար, որը չի կատարում իր խոստումները, ՆԱՏՕ-ին անդամակցելու ակնկալիքն ուղղակի անիրականանալի երազանք է»,-ասել է նա։

Քուրթուլմուշը միաժամանակ նշել է, որ «Թուրքիայի վրա ուժեղ ճնշում է գործադրվում»՝  կապված ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի ձգտման հետ, որը «սատարում է ահաբեկչական կազմակերպություններին»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել