Մանկապարտեզի երեխային չեմ մեկնաբանում․ Մովսես Հակոբյանն արձագանքել է Փաշինյանին
 |tert.am|
14:39 - 27 հունիսի, 2023

Մանկապարտեզի երեխային չեմ մեկնաբանում․ Մովսես Հակոբյանն արձագանքել է Փաշինյանին |tert.am|

tert.am: Նիկոլ Փաշինյանը թող բացի կանոնադրությունը և կարդա, թե ես որտեղ գտնվելու իրավունք ունեի, ինքն է այդ  կանոնադրությունը  հաստատել։ 

Tert.am-ի հետ զրույցում ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ ռազմական վերսկողության ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանն այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պետք է ստուգվի՝ ինչո՞ւ է  Մովսես Հակոբյանը 44-օրյա պատերազմի ժամանակ  գտնվել «բունկերում»։

Նիկոլ Փաշինյանը ԱԺ 44-օրյա պատերազմի հանգամանքերը քննող հանձնաժողովի նիստին նաև հայտարարել էր, որ ԼՂ 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացնել՝ զորքերը դուրս բերելու «ռեկամենդացիան» տվել է Մովսես Հակոբյանը։

Լսելով հարցը, թե ինքը նման խորհուրդ տվե՞լ է, Հակոբյանը պատասխանեց․ «Մանկապարտեզի երեխային չեմ մեկնաբանում»։

Ճշտող հարցին, թե 7-րդ պաշտպանական շրջանի պաշտպանության հետ կապված որևէ առնչություն ունեցե՞լ է, նախկին բարձրաստիճան զինվորականն ասաց, որ ինքը որոշում կայացնելու իրավասություն չի ունեցել։ 

Մովսես Հակոբյանն ի պատասխան տեղեկացրեց, որ չի գնալու և մասնակցելու Քննիչ հանձնաժողովի նիստերին․ «Ես այդ ցիրկին չեմ գնա և մասնակցի»,-ասաց նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել