ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
15:03 - 26 հունիսի, 2023

ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու օրակարգային հարցերին վերաբերող թեմաներ:

Կողմերն ընդգծել են բարձր մակարդակի փոխայցելությունների և շփումների կարևորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել