Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ
22:37 - 24 հունիսի, 2023

Տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցը Պուտինի հետ

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չնայած ՌԴ-ում ծավալվող իրադարձությունները Ռուսաստանի ներքին գործն են, կցանկանար տեղեկություններ ստանալ բարեկամ երկրում հաստատված իրադրության վերաբերյալ:

ՌԴ նախագահը վարչապետին տեղեկացրել է վերջին զարգացումների մասին: 

 

Հիշեցնենք, որ «Վագներ» մասնավոր ռազմական խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը ռազմական հեղաշրջման կոչ էր հնչեցրել և շարժում սկսել իր խմբավորման հետ․ «Մենք 25 հազար ենք և գնում ենք պարզելու ինչու է երկրում ամենաթողություն տիրում», - հայտարարել էր Պրիգոժինը։ ՌԴ-ում անվտանգության աննախադեպ միջոցներ էին ձեռնարկվել։ «Վագներ»-ը հասել էր ՌԴ Լիպեցկի շրջան․ դրա ղեկավարը հաստատել էր, որ «Վագներ»-ի տեխնիկան շարժվում է Լիպեցկի տարածքով։

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ՌԴ նախագահի համաձայնությամբ բանակցություններ էր վարել Պրիգոժինի հետ, վերջինս ընդունել է Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնելու շարժումը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկելու լարվածությունը թուլացնելու համար։

Պրիգոժինը մեկնաբանելով նշել է․ «Այս ընթացքում մենք մեր մարտիկների արյունից ոչ մի կաթիլ չենք թափել։ Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափվել։ Ուստի, գիտակցելով ամբողջ պատասխանատվությունը այն բանի, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մենք մեր շարասյուները շրջում ենք և հակառակ ուղղությամբ՝ ըստ պլանի, մեկնում ենք դաշտային ճամբարներ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել