Էմանուել Մակրոնի հրամանագրով` Միսակ Մանուշյանը վերահուղարկավորվելու է Փարիզի Պանթեոնում
 |armenpress.am|
14:53 - 23 հունիսի, 2023

Էմանուել Մակրոնի հրամանագրով` Միսակ Մանուշյանը վերահուղարկավորվելու է Փարիզի Պանթեոնում |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիան և Հայաստանն ունեն ընդհանուր պատմություն և հինավուրց կապեր, ուստի պետք է պահպանել բարեկամությունը, ինչպես նաև՝ հարաբերությունները պաշտպանության ոլորտում։

Նման գրառում է կատարել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լեկոռնուն իր Twitter-ի էջում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այցի կապակցությամբ։   

Ֆրանսիացի նախարարը նշել է, որ Պապիկյանի այցը պայմանավորված է նաև կարևոր իրադարձությամբ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով որոշվել է ֆրանսիական դիմադրության շարժման անվանի մարտիկ, Ֆրանսիայի ազգային հերոս Միսակ Մանուշյանին վերահուղարկավորել Փարիզի Պանթեոնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել